ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ավելի սրող պատժամիջոցները չեղարկելու խնդրանքով դիմել է G20- ի գագաթնաժողովի մասնակից երկրներին։ Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով նրա ուղերձին։
Նա նշել է, որ մի շարք սահմանափակող միջոցները խոչընդոտում են բժշկական օգնության, սննդի, ինչպես նաև հիմնական անհրաժեշտության պարագաների առաքմանը: Գրում է Gazeta.ru-ն։
«Սա համերաշխության ժամանակ է, այլ ոչ թե մեկուսացման», - գրել է Գուտերեշը:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: