Պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Նաև՝ ֆարսի ձևով կրկնվելու։ Ձևափոխված ու գռեհիկ ձևով կրկնվելու։
2008թ.։ Մարտ։ Գլխավոր գործող անձ՝ Նիկոլ Փաշինյան։ Կոչ՝ հավաքվել։ Մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնել, թե բա հավատացեք, որ ոչ մի զոհ չի պահանջվելու՝ էն մարդուց բացի։ Մանիպուլյացիա, ատելության քարոզ և իշխանությունը զավթելու փորձ։ 10 զոհ և 200–ից ավել վիրավոր։ Խանութների թալան (Սամվել Ալեքսանյանի խանութը ներառյալ)։ Արտակարգ դրություն։ Զրահատեխնիկա Երևանում։ Գլխավոր գործող անձի փախուստ։
2020թ.։ Մարտ։ Գլխավոր գործող անձ՝ Նիկոլ Փաշինյան։ Կոչ՝ հավաքվել։ Մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դնել, թե բա հավատացեք, որ կորոնավիրուսը վտանգավոր չի («Կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա»)։ Մանիպուլյացիա, ատելության քարոզ և իշխանությունն ամբողջությամբ զավթելու փորձ։ Մահեր դեռ չկան (ասում են, որ կա ծայրահեղ ծանր հիվանդ)։ Վարակվածների քանակը 265 է։ Խանութների թալան (մարդիկ կրկին հարձակվել են Սամվել Ալեքսանյանի խանութի վրա՝ սեփական փողերով «թալանելու» և ուտելիքը «սրբելու» համար)։ Արտակարգ դրություն։ Զրահատեխնիկա Երևանում։
Մնացածը շարունակելի ...