Առայժմ մի ասպեկտի անդրադառնամ. այն, որ արգելվում է քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ կատարվող գործողությունների գաղտնիության շրջանցումը, հանրահայտ է. այս պահանջը միանշանակ ամրագրված է ինչպես «Սահմանադրական դատարանի մասին» (9-րդ հոդվածի 7-րդ մաս), այնպես էլ «ՀՀ դատական օրենսգիրք» (53-րդ հոդվածի 2-րդ մաս) սահմանադրական օրենքներով։ Այս հիմնադրույթի անտեսումն ու ընդհուպ ՈՒՂԻՂ ԵԹԵՐ ապահովող «ինստիտուտները», խախտելով այն, անխուսափելիորեն լրջագույնս թիրախավորում են քննչական գործողությունների իրավաչափությունը։ Ընդ որում, լրագրողներից ոմանք պնդում էին, որ խուզարկության մասին անձամբ իրենց հավաստիացրել են իրավասու պաշտոնյաները։ Մեկ բառով կբնութագրեի՝ պարադոքս ...