ՀՀ ազգային ժողովն իր այսօրվա՝ մարտի 25-ի, նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել պահանջ, որ բոլոր հասարակական կազմակերպությունները՝ անկախ նրանից ֆինանսավորվում են հանրային միջոցներով, թե ոչ, ներկայացնեն հրապարակային հաշվետվություն:
Փոփոխությունների հիմնական նպատակը հաշվետվության ներկայացման, տեղեկատվության ծավալի ընդլայնումն է: Սահմանվում է, որ հաշվետվություն պետք է ներկայացնեն ոչ միայն պետական միջոցներ ստացող ՀԿ-ները, այլ նաև մասնավոր միջոցներ ստացող ՀԿ-ները: Դյուրինացվել է նաև հաշվետվություն ներկայացնելու կարգը: Այսուհետև ՀԿ-ները իրենց հաշվետվությունները կհրապարակեն օնլայն եղանակով taxservice.am կայքի համապատասխան հարթակում: Թե´ հարկային մարմին թղթային եղանակով հաշվետվություն ներկայացնելու, թե´ azdarar.am-ում այդպիսի հաշվետվություն հրապարակելու կարիք չկա: