ТАСС լրատվական գործակալության խոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, կորոնավիրուսի թեսթ է հանձնել: Գրում է Gazeta.ru-ն;
Ինչպես պատմել է նախագահ Դոնալդ Թրամփը, Միացյալ Նահանգների առաջին տիկինը թեսթ հանձնել է, և դրա արդյունքը բացասական է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը ևս կորոնավիրուսի թեսթ է հանձնել, որի պատասխանը բացասական էր եղել:
Նախագահի բժիշկը նշել էր, որ Բրազիլիայի պատվիրակության հետ շփումից մեկ շաբաթ անց Թրամփը չունի հիվանդության ախտանշաններ:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: