Սրտի համար ամենամեծ վտանգ ներկայացնող մթերքները թխած ապրանքներն ու կիսաֆաբրիկատներն են: Այդ մասին իսպանացի սրտաբան Պաբլո Կանեպան հայտնել է La Vanguardia հրատարակությանը տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով՝ դրանք նպաստում են քաշի ավելացմանը, ինչպես նաև կարող են հանգեցնել խոլեստերինի բարձրացման և 2-րդ տիպի շաքարախտի առաջացման ռիսկի:
Փորձագետը նշել է նաև, որ անհրաժեշտ է հրաժարվել ալկոհոլային և ոչ ալկոհոլային էներգետիկ ըմպելիքներից, ինչպես նաև մեծ քանակությամբ աղից:
Հագեցած ճարպերով հարուստ կարմիր միսը նույնպես կարող է վնասել օրգանիզմը: Նախապատվություն պետք է հավին տալ:
Բժիշկը նաև խորհուրդ է տալիս շատ ընկույզ ուտել, ձիթապտղի յուղ, որոշ տեսակի ձկներ և ավոկադոյի սերմեր օգտագործել:
Սրտի կաթվածին հակված մարդկանց խորհուրդ է տրվում հետևել միջերկրածովյան սննդակարգին: