Աշխարհը ցնցած կորոնավիրուսի համավարակի դեմ տարվող միջոցառումների շրջանակներում, ինչպես մի շարք այլ երկրներում, այնպես էլ Թուրքիայում տանը մնալու և հանրային վայրեր չայցելելու կոչեր են արվում։
Չնայած դրան՝ երկրում պաշտոնական որևէ որոշում չի կայացվել խոշոր առևտրի կենտրոնների գործունեության դադարեցման մասին, որոնք, ինչպես հայտնի է, մարդկանց խոշոր կուտակումների և հետևաբար վարակի պոտենցիալ տարածման աղբյուր կարող են դառնալ։
Թուրքիայի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում գործող մի շարք խոշոր առևտրի կենտրոններ, առանց սպասելու որևէ պաշտոնական որոշման, դադարեցրել են իրենց գործունեությունը։
Թուրքիայի առևտրի կենտրոնների և ներդրողների միության նախագահ Հյուսեյին Ալթաշի խոսքով՝ տարբեր քաղաքներում 100-ից ավելի առևտրի կենտրոնններ են փակվել առնվազն 3 շաբաթով։ Դրանցում գործում են միայն հիգիենայի պարագաների վաճառքի կետերն ու դեղատները։ Նշենք, որ Թուրքիայում ընդհանուր առմամբ 436 առևտրի կենտրոն կա