f

Անկախ

Անցնող շաբաթը Հայաստանում


Շաբաթվա սկզբին Հայաստանում COVID 19 կորոնավիրուսով 30 վարակված կար Հայաստանում, շաբաթվա վերջին՝ 190, 2 ապաքինված և 11 թոքաբորբ: Վարակվածների մեծ մասը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի և այսպես կոչված «արտադրամասի» հետ: Վերջինիս անունը պաշտոնական տվյալներում չէր նշվում: Ոչ պաշտոնական տեղեկություններից հայտնի դարձավ, որ տվյալ արտադրամասը պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանին, արտադրամասի աշխատողներին վարակել էր Իտալիայից ժամանած մասնագետը:  

Չորեքշաբթի Նիկոլ Փաշինյանը «Շանթ» հեռուստատեսության «Հեռանկար» ծրագրին պատմեց, թե ինչպես է Շենգավիթում գործող արտադրամաս ներխուժել կորոնավիրուսը: Իտալացի հրահանգիչը ժամանել է, առողջապահության նախարարության հսկողության տակ է եղել,  բայց ջերմիջեցնող դեղերով թաքցրել է իր իրական վիճակը, 1-2 օր անցկացրել է արտադրամասում, ապա հեռացել է Հայաստանից: Այդպես էլ անհայտ մնաց, թե ինչպես կարող է մարդը վերահսկողության տակ լինել, եթե կարողանում է թաքցնել իր վիճակը:

Մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվեց: Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների համակարգող պարետ նշանակվեց առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նրա հրամանով արգելվեց 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստան: Սահմանվեց նաև, որ արտասահմանից վերադարձող մեր բոլոր քաղաքացիները պետք է ինքնամեկուսացվեն 14-օրյա ժամկետով: Ամբողջ երկրում արգելվեցին հանրային միջոցառումները, հավաքները և գործադուլները, կրոնական, ծիսական, մարզական, մշակութային, կրթական միջոցառումները, համերգները, ցուցահանդեսները, թատերական ներկայացումները: Նաև տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ ծննդյան, հարսանյաց կամ նշանադրության,թաղման միջոցառումները:  

Մարտի 22-ից էլ  արգելվեցին տնտեսական գործունեության որոշ տեսակներ. առևտրի կենտրոնները (բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի), բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեությունը, կինոֆիլմերի ցուցադրումը, խաղատները, բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակները:

Մարտի 18-ը Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը հայտարարեց համազգային աղոթքի օր: Ժամը 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից աղոթքը  հեռարձակվեց ուղիղ եթերով:  

Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական ուշագրավ գրառում թողեց ֆեյսբուքում. «Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց մեր մեջ, Մենք էսպես թափանցիկ, բաց, կորոնավիրուսի մեր բոլոր դեպքերը հայտարարում ենք մեկ ժամվա ընթացքում: Բայց մենք վստա՞հ ենք, որ աշխարհի բոլոր երկրները իրենց թվերը ճշգրիտ են ասում: Սա էն դեպքն է, երբ մեր թափանցիկությունը կարող է աշխատել մեր դեմ: Եվ աշխարհը մեզ կարող է ընկալել որպես կորոնավիրուսային վտանգ, չնայած իրականում մենք ամենաանվտանգն ենք՝ փաստացի»:

Փաստորեն այսպես  թեթև ու սահուն կասկածի տակ դրվեց ուրիշ երկրների տվյալների արժանահավատությունը, իսկ մեր երկրի սրընթաց աճող թվերը համարվեցին անվտանգ, ընդամենը մեր ազնվության ու թափանցիկության դրսևորում:  

Երեքշաբթի Սահմանադրական դատարանում քննարկվում էր ՀՀ նախագահի կողմից ներկայացված մի շարք օրենքների  որոշ հոդվածների համապատասխանության հարցը Սահմանադրությանը: Նիստի ժամանակ դատավոր  Ֆելիքս Թոխյանը հարց տվեց Ազգային ժողովի ներկայացուցչին. «ԲԴԽ անդամներին չեք նշանակում, Վերաքննիչ պալատի անդամին չեք նշանակում. երկիրն ի՞նչ է անելու, եթե դուք ձեր գործը չեք անում»:  

Իսկ երկրորդ նախագահի գործով դատական նիստը չկայացավ, հայտարարվեց, որ նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն առողջական խնդիրներ ունի: Այդ նիստում նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը իրենց անձնական երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը  փոխարինելու միջնորդություն էին ներկայացնելու դատարանին։  

Հինգշաբթի  ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվեց ԱԱԾ տնօրեն,  ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն էլ՝  ոստիկանապետ։  

Նույն օրը Երևանի ավագանու նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, անդրադառնալով քաղաքապետարանի թերի աշխատանքներին, բավական դիպուկ և պատկերավոր նկարագրեց իրավիճակը. «Խոստանում ենք, որ կանաչապատելու ենք, չենք անում, խոստանում ենք, որ ոռոգման ցանց ենք փոխելու, չենք անում, խոստանում ենք՝ տուրիզմն ենք զարգացնելու, չենք անում, այս գումարը կուտակվում է, հետո խոստանում ենք 500 վերելակ ենք փոխելու»...  

Իսկ հաջորդ օրը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարեց, որ պետական կառավարման փորձ ու գիտելիք ունեցող կուսակցականներն ու մասնագետները վերլուծում և առաջարկներ են մշակում ստեղծված իրավիճակում պետական պաշտպանության և այլ ոլորտների համար:

Կառավարությունը, որպես հակաճգնաժամային միջոց, 150 միլիարդ դրամի չափով աջակցություն հատկացրեց, սակայն  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ այսօր չպետք է սահամանփակվենք զուտ հակաճգնաժամային միջոցառումներով։ 

Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն էլ հայտարարեց, որ Կենտրոնական բանկն այսօր ունի բավականին բարձր միջազգային պահուստներ և բազմաշերտ գործիքակազմ, որ կարողանա ապահովել արտարժութային շուկան հնարավոր ցնցումներից: Եվ հիշեցրեց, որ գլխավոր դրամատունը 2014-ին շատ հաջող դուրս եկավ շատ ավելի վատ վիճակից:

Հայտնի դարձավ նաև, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ մեկ ամսվա սննդի անհրաժեշտ պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցների: «Առաքելություն Հայաստան» և «Գերմանական Կարմիր խաչ» ընկերությունները սկսեցին տարեցներին անհրաժեշտ սնունդով ապահովելու ծրագիրը:  

 

Հասարակություն

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին