f

Անկախ

Չինաստանն ԱՄՆ մեղադրանքները «կատակերգություն» է համարում


РИА Новости  լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նոր տեսակի կորոնավիրուսի մասին Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի  հասցեին  ապատեղեկատվության  մեջ  Միացյալ Նահանգների  հնչեցրած  մեղադրանքներն  ընդամենը  «կասկածներն ուրիշների  վրա  բարդելու»  ԱՄՆ փորձեր  են: Այդ մասին հայտարարել է  Չինաստանի արտաքին  գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը։   Գրում է Gazeta.ru- ն:

Միացյալ Նահանգները միաժամանակ մեղադրում է այլ երկրներին կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ և «վարկաբեկում  Չինաստանին»,  ընդգծել է  Շուանը: Միևնույն ժամանակ, նա  հայտարարել է, որ չինական կողմը ժամանակին միջազգային հանրությանը  տեղեկատվություն է փոխանցել  կորոնավիրուսի մասին։

«Ասեկոսեների  տարածման և  կասկածներն ուրիշների վրա  բարդելու  փորձերի  ԱՄՆ-ի այս կատակերգությունը  շատ անփույթ  է», - հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել էր Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության  տարածման  մեջ: Նրա խոսքերով ՝ այս երկրները ձգտում են վիրուսի տարածմանը հակազդելու հարցում   վարկաբեկել ԱՄՆ իշխանությունների գործողությունները:

2019 թ․ դեկտեմբերի 31-ին  Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի  պանդեմիայի բռնկման մասին:

 

Աշխարհում Չինաստան ԱՄՆ մեղադրանք 2019-nCoV կորոնավիրուս

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին