Հոլիվուդյան սկանդալային պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսով է ախտորոշվել: Այդ մասին հայտնում է PressRepublican պորտալը: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ Վայնշտեյնը գտնվում է Նյու Յորքի արևմտյան հատվածում տեղակայված Վենդե բանտում:
Աղբյուրի խոսքերով՝ ուղղիչ հաստատությունում կորոնավիրուսով վարակման մեկ այլ դեպք ևս գրանցվել է:
Հիշեցնենք, որ Վայնշտեյնի շուրջ սկանդալը բռնկվեց 2017 թ., երբ ավելի քան 80 կին, որոնց թվում նաև բազմաթիվ հայտնի դերասանուհիներ նրան սեռական ոտնձգությունների մեջ մեղադրեցին։ 2020թ․ մարտի 11-ին Հարվի Վայնշտեյնը երկու սեռական հանցագործությունների համար մեղավոր ճանաչվեց: Նա իր պատիժը կրելու է Նյու Յորք նահանգի բանտում:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: