«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները դիտարկում են միջոցառումն առցանց տարբերակով անցկացնելու հնարավորությունը: Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին հայտարարել է Եվրոպական հեռարձակողների միությունը: Հնարավոր է Եվրատեսիլն այս տարի չանցկացվի մրցակցային ձևաչափով: Ըստ կազմակերպիչների, կատարողները և երգերը, որոնք ընտրվել են կորոնավիրուսի պատճառով չեղարկված երգի մրցույթին մասնակցելու համար կարող են «միավորվել և զվարճացնել եվրոպացիներին այս դժվարին ժամանակներում»:
Եվրատեսիլը պետք է անցկացվեր Ռոտերդամում մայիսի 12-16-ն ընկած ժամանակահատվածում։ Մարտի 18-ին երգի մրցույթի 65 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ այն չեղարկվեց և հետաձգվեց մինչև 2021 թ․: