ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի փոխկանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ կանցլեր Անգելա Մերկելը առողջ է և իրեն լավ է զգում: Գրում է Gazeta.ru-ն։
Շոլցը պատմել է, որ Մերկելը ակտիվ է և տեսակոնֆերանսի ռեժիմով մասնակցում է կառավարության նիստերին:
Մարտի 22-ին Մերկելը որոշել էր ինքնամեկուսանալ, քանի որ ավելի վաղ իրեն պատվաստում կատարած բժշկի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել։
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: