Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter միկրոբոլգի իր պաշտոնական էջում կորոնավիրուսի համավարակի տարածման մասին զգուշացնող գրառում է արել։
Նա գրառման մեջ նշել է, որ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակակիրների թիվը մոտենում է 400․000-ին, իսկ մահացության դեպքերի թիվը՝ 15․000-ին։
«Եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա բոլորս վտանգված ենք։ Դա կատակ բան չէ։ Ամեն մի ձեռնարկված միջոցառումը մի կյանք է փրկում։ Իսկ ամեն մի անփութություն 10 անգամ մեծացնում է անտարբերության մատնելու ռիսկը։ Մնա տանը և պաշտպանիր քեզ և քո շրջապատին»,- գրել է խոսնակը։