f

Անկախ

Անձինք պետք է մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնների վերաբերյալ տեղեկացված լինեն կոնկրետ անձանց միջոցով. Տարոն Սիմոնյան


Այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ արտահերթ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով Կառավարության ներկայացրած Քրեական օրենսգրքի ու Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի նախագծերի փաթեթին, ասաց, որ իրենց առաջարկություններից շատերն ընդունվեցին, բայց կան խնդիրներ, որոնք բաց են մնում: 

Պատգամավորի խոսքով՝ խնդիրը հիմնականում վերաբերում է մեկուսացման և ինքնամեկուսացման կանոններին: 

«Մեր անհամաձայնությունը Կառավարության հետ այն է, որ վերջինս կարծում է, թե այս կանոններն արդեն իսկ գոյություն ունեն, և հղում է կատարում Կառավարության որոշմանը, մինչդեռ մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները, այն է՝ անձի հիմնարար իրավունքները սահմանափակող ցանկացած կանոն կարող է սահմանվի բացառապես օրենքով»,-ասաց նա՝ նշելով, թե դա ոչ միայն Սահմանադրության, այլ նաև ՄԻԵԴ պահանջն է:

Սիմոնյանը նկատեց՝ Կառավարությունը կարող է այդ օրենքով սահմանված կանոնների որոշ շրջանակներ արտակարգ դրության պայմաններով առանձնացնել և կիրառել:

«Ավելին՝ եթե այդպիսի կանոններ կան, անձինք պետք է կոնկրետ կանոնների վերաբերյալ տեղեկացված լինեն կոնկրետ անձանց միջոցով: Եթե այդպիսի տեղեկացում տեղի չունենա, և Կառավարությունը բացառապես ԶԼՄ-ներով արտահայտի իր դիրքորոշումը, թե որոնք պետք է լինեն կանոնները, որոնք մեկուսացում կամ ինքնամեկուսացում են ենթադրում, քրեական պատասխանատվության առաջացման համար հիմք չեն կարող հանդիսանալ»,-պարզաբանեց պատգամավորը՝ Կառավարությանը հորդորելով օր առաջ օրենքի մակարդակով նախաձեռնել նման կանոնների սահմանում, որ այս քրեական և վարչական հոդվածները կիրառական պրակտիկայում իմաստ ունենան:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության առաջարկած օրենքի նախագիծը, որով սահմանվում է՝ արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով:

Տարոն Սիմոնյան Լուսավոր Հայաստան

Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին
Անվտանգության խորհուրդը երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր. Եղիշե Կիրակոսյան
«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
Երեւանի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
Ավելին
Ավելին