f

Անկախ

Տնտեսվարողները ինչպե՞ս են վերականգնելու վնասները, սա ֆորսմաժոր չէ՞. Մարուքյան


Այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ արտահերթ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ պետությունը հայտարարել է արտակարգ դրություն, դրանով միջամտել է հազարավոր տնտեսվարողների, նրանց մոտ աշխատողների գործունեությանը, եւ այդ միջամտությունից հետո որեւէ ցուցում չկա, թե այդ մարդիկ իրենց կրած վնասներն ինչպե՞ս կարող են վերականգնել եւ արդյոք դա համարվո՞ւմ է ֆորսմաժոր, թե՞ ոչ: 

«Օրինակ՝ ինչ-որ մեկն ունի ռեստորան, տարածքը վարձակալել է, հիմա տարածքի տերը ուզում է վարձը, ինքը չի կարողանում վարձը տալ, որովհետեւ չի գործում արտակարգ դրության պայմաններում, բայց նաեւ եթե չտա, տարածքի տերն էլ ունի վարկ, պետք է իր վարկը փակի: Այս շղթան շարունակվում է: Պետությունն այստեղ ունի՞ դիրքորոշում, պե՞տք է ասի, որ այս օրից մինչեւ ապրիլի 14-ը նշված իրավիճակում այս մարդկանց գործունեության մեջ մենք միջամտություն ենք կատարել՝ արտակարգ դրություն հայտարարելով, հետեւաբար, ֆորսմաժոր է իրենց պարտավորությունների չկատարման համար՝ այո՞, թե՞ ոչ»,- հարցրեց Մարուքյանը:

Նա հավելեց, որ մարդկանց ուղարկել դատարանների դուռը եւ ասել՝ մասնավոր հարց է, դատարանում իրար հետ վիճեք, վեճի արդյունքում կերեւա՝ ով է ճիշտ, ով՝ սխալ, արտակարգ դրության պայմաններում ճիշտ չէ:

«Բացի այդ այս ամբիոնից վարչապետն ասաց, որ 60 տարին լրացած կամ ավելի բարձր տարիքի աշխատողները պետք է դուրս չգան, չգնան աշխատանքի, զգույշ լինեն: Մենք նամակներ ենք ստանում, որ այդ տարիքի մարդկանց կանչում են աշխատանքի տարբեր մարմիններում: Պետությունը ինչ-որ ցուցում ունի՞, ինչ-որ իրավական բան կա՞, որ մարդն ասի՝ ես չեմ գալիս, որովհետեւ դուք պետք է իմ բացակայությունը հարգելի համարեք, որովհետեւ ես խոցելի խմբում եմ, հետեւաբար թողեք ես տանը մնամ, բայց աշխատավարձս էլ տվեք»,- նշեց նա եւ խնդրեց, որ նախարարը եզրափակիչ ելույթում անդրադառնա այս հարցերին:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ այսօր ընդունեց Քրեական օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, որով  առաջարկվում է տուգանվել, ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվության ենթարկել արտակարգ դրության սահմանափակումները խախտող քաղաքացիներին:

Էդմոն Մարուքյան Լուսավոր Հայաստան

«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ավելին
Ավելին