f

Անկախ

«Այսօր սաղի կաշիները քերթելով բյուջեն լցնում են». Ծառուկյան


Ինչը ես ասել եմ, իմ ասածներին տեր եմ, որը կարամ գրեմ, ստորագրեմ: Այս մասին այօսր՝ մարտի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Նա նշեց, որ այսօր լսում է խոսակցություններ, որ վարկեր ունեցող քաղաքացիների համար անհատական, հատվածային մոտեցում են ցուցաբերելու. «1 մլն 650 հազար վարկառու պետք է գնա անհատական հանդիպման բանկերո՞ւմ: Եղբայր, եթե օրական 50 հազար մարդ գնա բանկեր, դա արդեն 2 ամիս ժամանակ է պետք: Կամ այդ հարցը ո՞նց պետք է լինի, բարի ժպիտով ծանոթ-բարեկամո՞վ: Դա չաշխատող տարբերակ է: Պետք է լինի, գլոբալ, ոլորտային որոշում, որ եթե արտակարգ իրավիճակ է, չեն աշխատում, բոլոր վարկերը պետք է սառեցվեն 3 ամիս ժամկետով: Եվ չպետք է ասվի, որ երեք ամիս հետո այդ գումարները պետք է վճարվեն: Ոչ: Տնտեսությունը անդունդի եզրին է եւ եթե խելացի քայլեր չկատարվեն, ամեն ինչ թափվելու է անդունդը եւ դժվար է լինելու վերականգնել»,-հայտարարեց Ծառուկյանը:

Դիտարկմանը, որ եթե խոշոր սեփականատերերը ձեռքերը լվանան, պարապուրդի մատնված իրենց աշխատողներին չվճարեն, ամեն բան թողնեն պետության վրա, պետությունն ինչպե՞ս է միայնակ դուրս գալու այդ տնտեսական շոկից, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Ասենք, Ծառուկյանը տվեց: Մենք ունենք 70 հազար փոքր ու միջին ձեռնարկություն, ամեն մեկի մոտ աշխատում է 30-50 մարդ: Մարդը չի կարողանում ինքն ապրել, ու դեռ պետք է աշխատողների գումարը տա: Ո՞նց է տալու: Արա լավ, ես տվեցի, բա մյուսնե՞րը»:

Լրագրողներն առաջարկեցին օրինակ ծառայել մյուսների համար, ինչին նա արձագանքեց. «Ծառուկյանն օրինակ ծառայել է, ծառայում է: Ասողին լսող է պետք, այսօր եկել եք մի ստորակետ գտնեք Ծառուկյանի վրա: Ծառուկյանի ասածները չկատարվի, դատարկ տաշտակի առաջ եք կանգնելու»:

Ծառուկյանը նաեւ հավելեց, որ ոչ բոլոր գործատուները կարող են իրենց կողմից աջակցել պետությանը. «Գործատուի ցավը տանեմ, ունի, աջակցի: 10 օր տվեց, օդի՞ց է տալու: Կամ նենց արտոնություններ են տվել գործարարներին, որ չգիտեն փողերը որտեղ ծախսե՞ն: Այսօր հարկայինով դրած սաղի կաշիները քերթելով բյուջեն լցնում են: Հունվար-փետրվարին 25 մլրդ դրամ պակաս գումար է եկել, սկի բյուջեն չեն կարողանալու հավաքեն»:

Հարցին, թե եթե դուք մեկ ամիս վճարեք ձեր աշխատողներին, կսնանկանա՞ք, Ծառուկյանն արձագանքեց. «Դու իմ մասին մի մտածի, դու մնացածի մասին մտածի: Ծառուկյանն իր աշխատողներին անպայման կպահի: Դու մտածի մնացած 3 մլն-ի մասոին, որ վաղը խնդիր են առաջացնելու: Ծառուկյանն իր կոլեկտիվի կողքին կանգնած է: Ես միշտ էլ օգնել եմ, օգնելու եմ, բայց օգնելով այսօր երկիր չես պահի»:

Գագիկ Ծառուկյան

Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ
«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում
Ավարտվեց «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարը
«Փաստ». Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները»
Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ, ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ.Առաքելյան
Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
«Ժողովուրդ». Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել
«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը
Ավելին
Ավելին