ՖԻԴԵ-ի հաղորդմամբ՝ շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը հետաձգվել է մինչև տարեվերջ:
Առաջնությունը պետք է անցկացվեր մայիսի 17-30-ը Սլովենիայում, սակայն մեծ տարածում ստացող կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն հետաձգվել է մինչև դեկտեմբեր:
Այս տարի առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո, որից 20 հազարը նախատեսված է մրցանակակիրների համար:
Եվրոպայի անհատական առաջնությունում 1-20-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան 2021 թվականին մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը: