Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ շախմատի համաշխարհային օլիմպիադան հնարավոր է՝ հետաձգվի:
Կորոնավիրուսի տարածման հետ կապված՝ Շախմատի միջազգային ֆեդերացիան քննարկում է համաշխարհային օլիմպիադայի անցկացման ժամկետները: ՖԻԴԵ-ն, մասնավորապես, նշում է, որ առաջացել են մի շարք կազմակերպչական խնդիրներ, և մրցաշարի անցկացման հետ կապված վերջնական որոշումը կկայացվի մայիսին:
Շախմատի համաշխարհային օլիմպիադան այս տարի պետք է կայանա օգոստոսի 5-17-ը Մոսկվայում: