f

Անկախ

Ատելության արշավը ուղղորդվում է իշխանությունների կողմից youtube-յան ալիքների միջոցով. AntiFake.am-ի հետաքննությունը


Ատելության արշավը հիմնականում ուղղորդվում է իշխանությունների կողմից, գրում է AntiFake.am-ը՝  վկայակոչելով կատարված հետաքննությունը։

«Ատելության արշավի մի մեծ բաժին ռեալիզացվում է Youtube սոցիալական ցանցում ստեղծված 1 տասնյակից ավելի ալիքներով, որոնք ամենօրյա կտրվածքով սուտ և կեղծիք են տարածում Հայաստանի Հանրապետության նախկին պաշտոնյաների, նրանց ընտանիքների անդամների, իշխանությունների համար անցանկալի այլ անձանց վերաբերյալ՝ վարկաբեկելով և զրպարտելով նրանց, ինչպես նաև հրահրելով ազգամիջյան թշնամանք։

AntiFake.am-ը պարզել է, թե ովքեր են կանգնած սուտ, կեղծիք, զրպարտություններ տարածող, ազգամիջյան ատելություն սերմանող յութուբյան ալիքների հետևում, ովքեր են դրանք ղեկավարում, համակարգում, ում միջոցով են տարածում սուտը, կեղծիքը, զրպարտությունները, ովքեր են աշխատում այդ ալիքներում, ում կողմից են ֆինանսավորվում դրանք։

Յութուբյան այդ ալիքներն են՝

•             Nvideo Only 1 (NVO1) (75.5 հազար բաժանորդ)

•             8rd.am (63.1 հազար բաժանորդ)

•             8rd news (88.6 հազար բաժանորդ)

•             365news TV (9.92 հազար բաժանորդ)

•             SHD ARM TV  (30.1 հազար բաժանորդ)

•             ArmTube TV  (24.7 հազար բաժանորդ)

•             սրանց հետ փոխկապակցված այլ ալիքներ

•             Perfect TV (245 հազար բաժանորդ)

Այս յութուբյան ալիքներում տոտալ ապատեղեկատվություն պարունակող տեսանյութերի հրապարակումները սկսվել են իշխանափոխությունից հետո՝ 2018, 2019 թվականներից սկսած։ Այս կարճ ժամանակահատվածում ալիքների հետևորդների (subscribers) ահռելի քանակը և տեսանյութերի բարձր դիտելիությունը վկայում են այն մասին, որ դրանք ունեն մեծ ֆինանսավորում և տեսանյութերի տարածումը միանշանակ տեղի է ունենում ահռելի գումարների միջոցով։

Այսպես, 8rd.am, 8news.am, Nvideo Only1 և սրանց հետ փոխկապակցված մի քանի այլ յութուբյան ալիքների համակարգմամբ զբաղվում է Շավարշ Սարուխանյանը։

Շավարշ Սարուխանյանը հանդիսանում է «8րդ ալիք» ՍՊԸ-ի տնօրենը, ինչպես նաև Nvideo Only1-ի հիմնադիրն ու սեփականատերը, որը նույնական է NVO1 յութուբյան ալիքի հետ։

Շավարշ Սարուխանյանը Նիկոլ Փաշինյանի աջակիցներից է, իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի հետ Հանրային Ռադիոյի շենք ներխուժած անձանցից մեկն է, ով ապահովում էր Փաշինյանի ուղիղ եթերը։

Շավարշ Սարուխանյանի կինը՝ Մարիամ Վարդանյանը, հանդիսանում է «8րդ ալիք» ՍՊԸ-ի հիմնադիրը։

Շավարշ Սարուխանյանին յութուբյան ալիքների աշխատանքներում աջակցում են նրա ընտանիքի անդամները։ Մեր աղբյուրի փոխանցմամբ Շավարշ Սարուխանյանի մայրը՝ Նունե Սարուխանյանը, զբաղվում է տեսանյութերի տարածմամբ։ Քույրերը ապահովում են տեսանյութերի ձայնը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ Շավարշ Սարուխանյանի եղբայները նույնպես ներգրավված են «թիմային» աշխատանքներում, սակայն թե ինչ գործառույթներ են իրականացնում նրանք՝ պարզել չհաջողվեց։

Քույրերից մեկի՝ Ալինա Սարուխանյանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ նա աշխատում է Nvideo Only1-ում։

Մյուս քրոջ՝ Ստելլա Սարուխանյանի ձայնը կարելի է լսել զրպարտություններ պարունակող տեսանյութերում։

Վերջինս նաև բաց նամակներով դիմում է Նիկոլ Փաշինյանին և այդ տեսանյութերը նույնպես հրապարակվում են վերը նշված յութուբյան ալիքներում։

Շավարշ Սարուխանյանի եղբայրը՝ Արմեն Սարուխանյանը, աշխատում է «Կենտրոն» հեռուստաընկերությունում։

Շավարշ Սարուխանյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված բազմաթիվ լուսանկարներում առկա է նրա աշխատանքի ընթացքը գործընկերոջ՝ Հայկ Կարապետյանի հետ։

Հայկ Կարապետյանը Շավարշ Սարուխանյանի հետ մեկտեղ հանդիսանում է վերը նշված յութուբյան ալիքների համակարգողներից։ Նա արդեն իսկ հասցրել է ապաակտիվացնել իր ֆեյսբուքյան էջը։

Շավարշ Սարուխանյանի գործընկերն է նաև Հայկ Մարգարյանը (Dzed), ով նաև Հայկ Կարապետյանի մտերիմն է։

Հայկ Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում հիմնականում կիսում է ArmTube TV և SHD ARM TV յութուբյան ալիքների տեսանյութերը, ինչից կարելի է ենթադրել, որ այդ ալիքների համակարգմամբ էլ զբաղվում է վերջինս։

Սուտ և կեղծիք տարածող յութուբյան ալիքների հետ առնչություն ունի նաև ֆեյսբուքում Hakobyan Hakobyan անունով գրանցված անձը։

Այսօր՝ հունվարի 23-ին, AntiFake.am-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձ է կատարել թեմային, որից հետո Շավարշ Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում 1 գրառում և 2 տեսանյութ է հրապարակել այդ առնչությամբ՝ ըստ էության հաստատելով վերը նշված տեղեկությունները։ Տեսանյութերի ձայնի առնչությամբ Սարուխանյանը նշել է, որ որևէ կապ չունի, թե ովքեր են տեսանյութերում ապահովում ձայնը՝ կրկին չհերքելով այն տեղեկությունը, որ դա իրականացվում է քույրերի միջոցով։

Perfect TV նմանաբնույթ յութուբյան ալիքն էլ համակարգում է Վիգեն Սուքիասյանը։ Վերջինս AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան լայվից հետո ապաակտիվացրել է իր էջը Vkontakte սոցիալական ցանցում։

Ինչպես արդեն նշեցինք, յութուբյան այս ալիքների հիմնական բովանդակությունը զրպարտություններ, ստեր և կեղծիքներ տարածելն է, մարդկանց վարկաբեկելն ու հեղինակությունն արատավորելը։ Սակայն այս յութուբյան ալիքները աշխատում են անձանց արատավորելու միջոցով նաև Նիկոլ Փաշինյանի «ռեյտինգը» բարձրացնելու ուղղությամբ։

Յութուբյան ալիքների ստեղծման ժամանակահատվածը, դրանց բովանդակությունն ու ռեսուրսները խոսում են բավականին մեծ ֆինանսական միջոցներ ունենալու մասին, որը, մեր ունեցած տեղեկություններով, ապահովվում է իշխանության միջոցով։ AntiFake.am-ը տվյալներ ունի ֆինանսական միջոցներ տրամադրողի, փոխանցողի, իշխանություն-յութուբյան ալիքների համակարգողներ կապն ապահովողի մասին, սակայն այս փուլում նպատակահարմար չենք գտնում հրապարակել դրանք։

Անհերքելի է, սակայն, այն, որ վերը թվարկվածի քաղաքական պատասխանատվությունն անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանինն է։

Նկատենք, որ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում մի քանի անգամ կիսել է ատելություն, սուտ և կեղծիք տարածող PerfectTV յութուբյան ալիքի տեսանյութերն իր սեփական մեկնաբանությամբ։

Ուստի պատահական չէ, որ ամեն անգամ այս յութուբյան ալիքների և դրանց՝ իշխանության հետ կապի մասին հրապարակումներին հաջորդում են ՀՀ Վարչապետին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի (հանրության մեջ առավել տարածված է «Ֆեյքերի ՊՈԱԿ» անվանումով) և դրա աշխատակիցների անհանգիստ «պարզաբանումները»։

Այսօր Նարեկ Սամսոնյանի ուղիղ եթերին հաջորդել է ՊՈԱԿ-ի աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանի «պարզաբանումը», որում ասվում է. ««Perfect TV» և «Nvideo Only1» յութուբյան ալիքների սեփականատրերը ֆեյք չեն։ Վիդեոների տակ էդ մարդիկ իրենց տվյալները դրել են։ Թե բա՝ լրագրողական հետաքննություն»։

Մինչդեռ Սամսոնյանն իր եթերում անձամբ էր հրապարակել վերը նշված յութուբյան ալիքների համակարգողների անունները։ Ուստի՝ ՊՈԱԿ-ի աշխատակցի պարզաբանումը, մեղմ ասած, տեղին չէր և խոսում է այս թեմայի առնչությամբ առկա անհանգստության մասին։

Հետաքրքրական է, որ 8rd.am, NVO1 և սրանց հետ փոխկապակցված յութուբյան ալիքները մրցակցության մեջ են PerfectTV-ի հետ։ Ալիքները մեկը մյուսին չզիջելով նորանոր և ավելի մեծամասշտաբ ստեր ու կեղծիքներ են ստեղծում և տարածում՝ մեծացնելով նաև հասարակության մեջ սերմանվող ատելության չափաբաժինը։

Ստորև ներկայացնում ենք զրպարտություն, կեղծիք և սուտ տարածող յութուբյան ալիքներից մի քանի տեսանյութեր։ Քանի որ AntiFake.am-ի հիմնադրի հրապարակմանը հաջորդել է յութուբյան ալիքները համակարգողների անձնական էջերի ապաակտիվացումն ու յութուբյան ալիքների տեսանյութերի հեռացումը, այդ պատճառով կցված ֆայլերով ներկայացնում ենք Nvideo Only1, 8rd.am և Perfect TV յութուբյան ալիքների ամբողջական բովանդակությանը։ Ստորև տեղադրվածներում ևս առկա են տեսանյութեր, որոնք արդեն իսկ հեռացվել են»,-գրում է կայքը:

 

AntiFake.am հետաքննություն Ատելության արշավ Նիկոլ Փաշինյան Youtube սոցիալական ցանց Շավարշ Սարուխանյան

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին