f

Անկախ

«Բոլորին մատների վրա խաղացրեց»: Ի՞նչ են մտածում դրսում Հայաստանի և հայաստանցիների մասին


 REGNUM գործակալությունը պարբերաբար ուսումնասիրում է այս կամ այն քաղաքական իրադարձության արձագանքները սոցցանցերում: Այս անգամ ներկայացնում է ֆեյսբուքի օգտատերերի այսօրվա արձագանքները Նիկոլ Փաշինյանի կրկին վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

«Բոլորին մատների վրա խաղացրեց: Խոսք չկա: Ֆոլկլենդյան ճգնաժամից հետո Արգենտինայում գլուխներ թռցրին, իսկ սրա երեսին թքում ես, ասում է՝ անձրև է գալիս: Էդ ոնց պիտի կարողանաս մնալ իշխանության, երբ հազարավոր մարդկանց ես կյանքից զրկել և երկրի տարածքներ ես կորցրել»,- նշում է Таймураз Д.-ն:

Շատ օգտատերեր եկել են այն եզրակացության, որ Հայաստանի քաղաքացիները ընտրություններում չափազանց տարօրինակ արարք են թույլ տվել: Մարդիկ կասկածում են, որ օտարերկրյա քարոզիչները լավ են աշխատել, որպեսզի վերջնականապես մոլորեցնեն բնակչությանը, ինչի հետևանքով իշխանության վերադարձավ հայկական պետականության գերեզմանափորը:

«Տարօրինակ ընտրություն է կատարել հայ ժողովուրդը: Սա աշխարհի ամենամեծ ամերիկյան դեսպանության աշխատանքի պտո՞ւղն էր, թե՞ իրոք մոլորության ու միամտության հետևանք է»,- հարց է տալիս Александр С.-ն:

Որոշ մեկնաբաններ էլ նշում են, որ շատերի համար Փաշինյանը զուգորդվում է կոռուպցիայի դեմ պայքարի հետ, ուստի քաղաքացիները հին սովորությամբ որոշել են քվեարկել այդ քաղաքական գործչի օգտին:

«Սուպեր: Հայ ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց, որ քրեակոռումպացված անցյալին վերադարձ չկա, ինչը և ցանկանում ենք ուրիշներին»,- գրում է Ashot S.-ն:

Մարդկանց մի մասն էլ կարծում է, որ Փաշինյանն արդեն սպառնալիք չէ Ռուսաստանի համար, ուստի Մոսկվան չի  խանգարել Հայաստանի ժողովրդին անելու իր ընտրությունը:

«Ռուսաստանին այդ նշանակումը ոչինչ չի տա, ասենք արդեն ոչինչ չի էլ վերցնի»,- կարծում է Евгений К.-ն:

Մի շարք օգտատերեր նշում են, որ հայ ժողովուրդը կորցրել է կապը իր պատմության և իր տարածքի հետ: Այդ իսկ պատճառով էլ նրանք ընտրում են արևմտամետ քաղաքական գործչին, որը նույնիսկ չի էլ փորձում պաշտպանել իր երկրի շահերը:

«Գուցեև ես սխալվում եմ, բայց տպավորություն է ստեղծվում, որ հայերի համար ավելի հարմար է հեռվից սիրել իր երկիրը: Եվ եթե ես ճիշտ եմ, ապա աշխարհի քարտեզի վրա որոշ ժամանակ անց դե ֆակտո այդ երկիրը չի լինի, թեպետ անվանումը  մի կարճ ժամանակ դեռ կպահպանվի: Թուրքերը հանուն պատմության սիրո այդ տարածքը նախկինի պես կանվանեն»,- ենթադրում է  Kleon G.-ն:

 Կան և անձինք, որոնք նշում են, թե շուտով Հայաստանը կկորցնի իր բնիկ բնակչության վերջին փշրանքները, նրանք կնախընտրեն մոլորակի ավելի ապահով տեղեր:

«Շուտով Փաշինյանը կազատի Հայաստանն իր բնիկ բնակիչների մնացորդներից: Առանց այդ էլ հայերի մեկ երրորդն ապրում է ԱՄՆ-ում՝  փսլինք թափելով Քիմ Քարդաշյանի հետույքի վրա: Մյուս երրորդ մասն ապրում է Ռուսաստանում, կրպակներ է պահում մոսկովյան և պիտերյան շուկաներում: Իսկ նվազ քան երրորդ մասը դեռ լռվել է Հայրենիքում»,- գրում է Ohne A.-ն:

Հիշեցնենք՝ օգոստոսի 2-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նոր խորհրդարանի նիստի առաջին օրը վարչապետ նշանակեց Նիկոլ Փաշինյանին:

Պատրաստել է Սվետլանա Ռիբինան

Աղբյուրը՝ ИА REGNUM 

 

 

Աշխարհում Տարածաշրջան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին