f

Անկախ

Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են սպիտակ արագիլների աղտոտման հնարավոր աղբյուրների և պատճառների բացահայտմանն ուղղված աշխատանքները


Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են սպիտակ արագիլների աղտոտման հնարավոր աղբյուրների և պատճառների բացահայտմանն ուղղված աշխատանքները։

Հաշվի առնելով վերջին երկու տարվա ընթացքում սպիտակ արագիլների փետուրների անհայտ նյութով աղտոտման դեպքերն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում հայտնաբերված աղտոտման հավանական աղբյուր հանդիսացող Մասիս քաղաքի աղբավայրում առկա ձկնաբուծարանների թափոնների (ձկան փորոտիքը և այլն) վերաբերյալ փաստերը, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով հատուկ գրություններ են ուղարկվել Պետական եկամուտների կոմիտե խնդրանքով՝ ներկայացնել տեղեկատվություն «Ձկնաբուծություն», «Ձկների, խեցեմորթների և կակղամորթների մշակում և պահածոյացում», «Բուսական և կենդանական յուղերի և ճարպերի արտադրություն», «Մսի մշակում և պահածոյացում», «Ընտանի թռչունների մսի մշակում և պահածոյացում», «Մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում» և «Օճառի և մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրություն» տնտեսական գործունեության դասակարգման տեսակին համապատասխան Արարատի և Արմավիրի մարզերում փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ։ Մեկ այլ գրություն է ուղարկվել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին խնդրանքով՝ էկոլոգիական աղետի կանխարգելման նպատակով իրականացնել ուսումնասիրություններ Մասիսի քաղաքային աղբավայրում թափոնների սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների նորմերի պահպանման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ թռչունների աղտոտման աղբյուրը հայտնաբերելու և խնդրին համակարգային լուծում տալու նպատակով շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով դեռևս մայիսից նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրել են խնդիրը, շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ իրականացրել և համապատասխան գրություններ ուղղել պատասխանատու գերատեսչություններին։ Գրություններ են ուղարկվել մասնավորապես Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Արմավիրի և Արարատի մարզպետարաններ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և մի շարք միջազգային կազմակերպությունների։

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նախաձեռնությամբ վերոգրյալ խնդրի շուրջ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանդիպում-քննարկում է տեղի ունեցել։Բոլոր բարձրաձայնված մտահոգությունները հաշվի են առնվել և դրանց լուծման ուղղությամբ կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ։

Շրջակա միջավայրի նախարարություն

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին