Վրացական իշխանությունները կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով մեկ ամսով արտակարգ դրություն են հայտարարել: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով հանրապետության վարչապետ Գեորգի Գախարիայի հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Արտակարգ դրություն մտցնելու մասին որոշումը կայացվել է կորոնավիրուսային վարակի հարցով միջգերատեսչական համակարգող խմբի հերթական նիստի արդյունքների հիման վրա:
Վերջին տվյալներով ՝ հանրապետությունում COVID-19 կորոնավիրուսով վարակված է 47 քաղաքացի, մեկ անձ բուժվել է:
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է հաստատի կառավարության որոշումը:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: