f

Անկախ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկա է գտնվել Գանձայում Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի բացմանը


Օգոստոսի 1-ին Գանձա գյուղում տեղի է ունեցել նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի բացումը:

2020-2021 թվականներին Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման աշխատանքները նախաձեռնել և իրականացրել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը: 

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, համայնքի բնակիչներ, Երևանից ժամանած հյուրեր, որոնց թվում՝ նաև Հովհաննես Թումանյանի թանգարանի ու Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի  թանգարանի տնօրենները:  

Բացման արարողության ելույթում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է, որ չափազանց կարևոր է կրտսեր սերնդին՝ պատանիներին, երիտասարդներին Տերյանի ստեղծագործությունները ներկայացնել արդիական եղանակներով, քանի որ մշակույթի մասին պետք է խոսել հետաքրքիր և ներկայացնել գրավիչ լուծումներով: 

«Մեր խնդիրն է այս գեղեցիկ միջավայրը, որը համալրվելու և գործելու է արդիական մեթոդներով, լցվի նոր բովանդակությամբ: Եվ մենք առաջիկայում պետք է ուշադրություն դարձնենք ձևավորված այդ միջավայրերում մշակութային կրթական ծրագրերի իրականացմանը: Արդեն ՋԱՀ-ի և համայնքի ղեկավարների հետ քննարկել ենք տարաբնույթ ծրագրեր, մասնավորապես՝ հայ-վրացական համագործակցության ձևաչափով. դրանք կարող են լինել ինչպես մանկապատանեկան նախագծեր, այնպես էլ երաժշտական համատեղ ելույթներ, որոնք մեծապես պայմանավորված են համավարակի թելադրած պայմաններով»,- նշել է նախարարի տեղակալը և հավելել, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կիրականացվեն նախանշված ծրագրերը:  

Անդրադառնալով նախարարության աջակցությամբ արդեն իսկ իրականացվող ծրագրերին՝ Արա Խզմալյանը տեղեկացրել է, որ երկրորդ տարին է, ինչ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը դիմում է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրերին և  ստանում այն: Այս տարի դրամաշնորհային ծրագրի շրջանակում փառատոնի ձևաչափով կկազմակերպվի լուսանկարիչների այց դեպի Ջավախք: 

Խոսելով Տերյանի տոհմական տան՝ հուշային կոթողի մասին՝ Արա Խզմալյանը հույս է հայտնել, որ առաջիկայում համատեղ ջանքերով հնարավոր կլինի ամրակայել և հիմնանորոգել այն: 

«Կառույցը մեծ է և աշխատատար, այն ենթադրում է լուրջ ֆինանսական ներդրումներ: Մեր մասնակցությունն անշուշտ կլինի նաև փորձագիտական մակարդակում, որովհետև աշխատանքները պետք է սկսվեն ամենաբարձր փորձագիտական եզրակացության հիման վրա: Կարծում եմ, որ այդ կառույցի հիմնանորոգման արդյունքում կունենանք մի միջավայր, որը լայն հնարավորություններ կստեղծի մշակութային և կրթական տարբեր միջոցառումների իրականացման համար,  այն կդառնա նաև լայն ցուցադրական տարածք և ուշագրավ զբոսաշրջային միջավայր»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Հիշեցնենք, որ Վահան Տերյանի տուն-թանգարանը գործում է 1957 թվականից, թանգարանի համալիրի մեջ են մտնում Սուրբ Կարապետ եկեղեցին, որը 1852 թվականին կառուցել է Տերյանի պապը՝ տեր Գրիգորը:

ՀՀ ԿԳՄՍ

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին