f

Անկախ

Վալոդյա Ֆրանգուլյան․«Յուրաքանչյուր հաղթանակ, ցանկացած ձեռքբերում մեր երկրի համար չափազանց կարևոր է»


Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանը վերջերս իր հաղթական նորամուտը տոնեց խառը մենամարտերում։

Հուլիսի 24-ին ամերիկյան Քալիֆորնիայի «Վալի Ցենտեր» մարզապալատում կայացած Gladiator Challenge մրցաշարում հայ մարզիկը մրցակցին հաղթեց առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով։

Անկախի հետ զրույցում Վալոդյան կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրասական շրջանի և առաջիկա ծրագրերի մասին։

-Շնորհավորում ենք MMA-ի մեկնարկային մենամարտում տպավորիչ հաղթանակ տոնելու կապակցությամբ։ Ինչպե՞ս որոշեցիք հանդես գալա խառը մենամարտերում։

-Շնորհակալ եմ շատ։ Վաղուց էի որոշել, ուղղակի ինչ-ինչ պատճառներով մեկնարկս անընդհատ հետաձգվում էր։ Շատ լավ էի նախապատրաստվել, պատրաստ էի ավելի շուտ պայքարի մեջ մտնել, պարզապես համավարակի պատճառով կային սահմանափակումներ․ մրցաշարեր չէին անցկացվում։ Երբ մարզական կյանքն ինչ-որ չափով վերադարձավ իր բնականոն հունին, մարզչիս՝ Էդմոնդ Թարվերդյանի հետ որոշեցինք, որ արդեն պետք է մասնակցեմ։

-Ինչպե՞ ս էիք նախապատրաստվել մրցաշարին, թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական առումներով։

-Ֆիզիկական առումով ամեն բան հրաշալի էր, քանի որ լավ պատրաստվել էի, մի քիչ անսովոր էր հոգեբանորեն. նոր մարզաձև էր, նոր ոճ, նոր կանոններ, բայց ասեմ, որ ամեն բան լավ անցավ և այնպիսի տպավորություն էր, որ այս ամենն ինձ  շատ հոգեհարազատ է, կարծես առաջին անգամը չէ, որ մասնակցում եմ։

-Արդեն իսկ առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեցիք մրցակցին։ Մրցակցին նախապես  ծանոթ լինելը որքանո՞ վ է օգնում։

-Մրցակցին շատ լավ չէի հասցրել ծանոթանալ, մի քանի բան գիտեի։ Ընդհանրապես մրցումներից առաջ երբեք չեմ սիրել  և չեմ ցանկացել իմանալ, թե ում հետ եմ մրցելու, բայց այս դեպքում ճիշտը իմանալ-ծանոթանալն է, որպեսզի տակտիկապես ճիշտ նախապատրաստվես՝ ուժեղ և թույլ կողմերն ուսումնասիրելով։

-Մեր երկրի համար բավական դժվար ժամանակաշրջան է։ Յուրաքանչյուր ձեռքբերում, կարելի է ասել, մեծ ուրախություն է։ Այս առումով հոգեբանորեն ի՞ նչ եք զգում, երբ հանդես եք գալս որևէ մրցաշարում։

-Այս պայմաններում մեր երկրի համար յուրաքանչյուր հաղթանակ, ցանկացած ձեռքբերում չափազանց կարևոր է։ Այդ հաղթանակներն են այժմ ուրախություն պարգևում մեր ժողովրդին։ Յուրաքանչյուր երկրի համար, անգամ գերտերությունների, շատ կարևոր է, որ իրենց մարզիկները հաջող հանդես գան, մեդալներ նվաճեն միջազգային ասպարեզում, ուստի ամեն բան անում են, ոչինչ չեն խնայում այդ ուղղությամբ, հետևողական են լինում։

Ուչախ եմ, որ ունեմ իմ լուման մեր երկրի մարզական նվաճումներում և իմ հաղթանակներով կարողանում եմ, փորձում եմ ուրախացնել, ոգևորել, հարզատներիս, ընկերներիս  և բոլոր նրանց, որոնք հետաքրքրվում են, հետևում ու աջակցում։

-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ ք։ Սիրողական ասպարեզում ելույթները շարունակելու՞   եք։

-Արդեն վերսկսել եմ մարզումներս, կսկսեմ նախապատրաստվել հետագա մրցաշարերին։ Դեռ պարզ չի, թե որտեղ հանդես կգամ։ Ըմբշամարտում էլ ելույթներս շարունակելու եմ։

 

 

Սպորտ Խառը մենամարտեր

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին