f

Անկախ

Մեր խնդիրն է այդ հնարավոր պատերազմից հեռու մնալ․ քաղաքագետ


Իրանի միջուկային ծրագիրը արդյունավետ կերպով առաջ է գնում և ոչ հեռու ապագայում այն դառնալու է փաստ: Միակ տարբերակն այն խաթարելու համար մնում է մեծ պատերազմը: Իսկ ով է պատերազմելու Իրանի դեմ: Կարծես թե այդ հարցի պատասխանն ակնհայտ է՝ Թուրքիան և Ադրբեջանը: Այս կոնտեքստում է պետք դիտարկել Թուրքիա-Ադրբեջան ռազմական դաշինքի իմաստը, նաև Ադրբեջանի շարունակվող ռազմական գնումներն ու ռազմական մարզումները:

Պարզ է, որ Իրանի դեմ գործում է Լոնդոն-Անկարա-Բաքու-Թել-Ավիվ առանցքը (մեր վերջին պատերազմը հենց այս առանցքն է կազմակերպել և այն պետք է դիտարկել հենց Իրանի կոնտեքստում): Իրանի դեմ օգտագործվելու են տեղի ադրբեջանցիներն ու Խուզիստանի արաբները, Իրանն իր հերթին կփորձի ակտիվացնել Թուրքիայի քրդերին, ինչպես դա մի անգամ արել է Իրաքի դեմ պատերազմում:

Իսկ ովքեր են լինելու Իրանի դաշնակիցները: Պակիստանի պահով հարցեր կան, հաշվի առնելով նրա հարաբարությունները Չինաստանի հետ, Չինաստանն ու Ռուսաստանը քիչ հավանական է, որ ուղղակիորեն աջակցեն Իրանին, անուղղակի կերպով երևի դա կանեն:

Որ ճանապարհով է Թուրքիան զորք և ռազմական մատակարարումներ իրականացնելու Ադրբեջան, այս կոնտեքստով էլ է պետք դիտարկել Մեղրիի ճանապարհի կարևորությունն Ադրբեջանի համար:

Այն, որ այս սցենարը մեծ հավանականություն ունի իրականանալու, պարզ է, իսկ երբ՝ դա ավելի դժվար է կանխատեսել, սակայն Իրանի միջուկային ծրագրի խնդիրը կարծես թե արագացնում է դեպքերի զարգացումը:

Մենք ինչ ենք անելու, դա արդեն հարց է, որը պետք է ուղղված լինի կառավարությանը: Կառավարության պարտականությունն է տարբեր սցենարների համար գործողությունների ծրագրեր կառուցել և համապատասխան քաղաքականություն վարել: Մեր խնդիրն է այդ հնարավոր պատերազմից հեռու մնալ:

Ստեփան Դանիելյան ֆեյսբուքյան գրառում Իրան Իրանի միջուկային ծրագիր

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին