Օգոստոսի 1-ին՝ Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթևեկությունը ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով՝ բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսների, կլինի անվճար: Այս մասին հայտնում են Հարավկովկասյան երկաթուղուց:
Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով՝ ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը, հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին: