Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակներ Մուստաֆա Շենթոփը, Ասադ Կայսարն ու Սահիբա Գաֆարովան այցելել են Շուշի։ Նրանք ծանոթանալու են քաղաքում անցկացվող «վերականգնողական» աշխատանքներին: Այս մասին գրում է «Sputnik Ադրբեջանը»։
Շենթոփն ու Կայսարն Ադրբեջան էին ժամանել մասնակցելու Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների ղեկավարների առաջին եռակողմ հանդիպմանը, որի ավարտին ստորագրվել է այսպես կոչված Բաքվի հռչակագիրը։