f

Անկախ

հարաբերական անդորր Ամուլսարում․՛՛Հրապարակ


Օրերս աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը, որն Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի առաջամարտիկներից է, Ամուլսարի հարցով Ջերմուկում անցկացված հանրագրի արդյունքները համեմատել է ընտրությունների արդյունքների հետ։ «2 հազար 827 բնակիչ դեմ էր արտահայտվել իրենց տարածքում մետաղական հանքարդյունաբերությանը։ Իսկ վերջին ընտրությունների արդյունքով քաղաքական հայտ ներկայացրած ոչ մի խմբակ չկարողացավ նույնիսկ մոտենալ այս թվին»,- գրել է Գալստյանը։ Ջերմուկում քվեարկության 3 հազար 728 մասնակցից 1755-ը ձայները տվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Այս պահին սարի պահապանների եւ այն քանդողների միջեւ հարաբերական անդորր է։ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի հուլիսի 9-ի որոշումից հետո, որով ամբողջությամբ բավարարվեց Ջերմուկի եւ Գնդեվազի 19 բնակչի բողոքն Ամուլսարի գործով, եւ այն ուղարկվեց նոր քննության, դեռ դատական նիստ չի նշանակվել։ Այս մասին մեզ հայտնեց հայցվորներից լրագրող Թեհմինե Ենոքյանը։

Հիշեցնենք․ բնակիչները պահանջում են պարտավորեցնել բնապահպանության նախարարությանը՝ ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքարդյունահանման ՇՄԱԳ եզրակացությունը եւ դրա 2016 թվականի հաստատումը:

Իր հերթին «Լիդիանը», որը մեծ վնասներ է կրել, ապա ցուցակագրվել է բորսաներում, խոշոր բաժնետեր ու ներդրող է կորցրել՝ ի դեմս ՎԶԵԲ-ի, եւս դատական հայցեր ունի ներկայացրած։ Ընկերությունը 3-ից ավելի վարչական բողոքներ ունի ընդդեմ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ու ոստիկանության, ավելի քան 20 անձի է դատի տվել։ Դատական հայցեր ունի ընդդեմ լրագրողների, փաստաբանների, պատգամավորների։
44-օրյա պատերազմի ժամանակ Ամուլսարի պահապանների մեծ մասը մեկնեց ճակատ։ Հանք տանող ճանապարհները բացվեցին։ Այժմ մուտքի մոտ միայն «Լիդիան Արմենիա» ընկերության տեղադրած կարմիր դարպասներն են, որոնց վրա մեծ տառերով գրված է՝ STOP։ Բայց որեւէ աշխատանք ներսում չի կատարվում։

 «Ես տեղում չեմ, չգիտեմ ինչ վիճակ է, բայց այդ դարպասներն իրենք են դրել, ամբողջը պարսպապատել են։ Որեւէ աշխատանք հանքում չի կատարվում»,- ասում է 19 հայցվորներից մեկը՝ բնապահպան Թեհմինե Ենոքյանը։   

Քննչական կոմիտեն քրեական գործ է քննում՝ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ։

Հուլիսի 20-ին ՔԿ-ն հաղորդեց, թե տվյալներ ունի առ այն, որ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք, տեղեկացված լինելով քիմիական աղտոտման ռիսկերի մասին, բնակչությունից թաքցրել են այդ տեղեկությունները:

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը Հայաստանին պարբերաբար սպառնում էր արբիտրաժով, մինչ օրս միջազգային ներդրումային դատարան չի դիմել։ Այս մասին, ի պատասխան «Հրապարակի» հարցմանը, հայտնեցին արդարադատության նախարարությունից։ ««Լիդիան Արմենիա» ընկերության եւ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ ընթացիկ արբիտրաժային վարույթ ներկայումս առկա չէ»,- ասված է նախարարության պատասխանում։

 

Ամուլսար

Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Ավելին
Ավելին