f

Անկախ

ՀՀ կառավարությունն աջակցել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացմանը


ՀՀ կառավարությունը 25 մլն դրամ է տրամադրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որն իր հերթին հատկացված գումարը դրամաշնորհի պայմանագրի հիման վրա կտրամադրի «Կինոյի զարգացման Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությանը:

Որոշման ընդունումը պայմանավորված է 2021 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատշաճ կազմակերպման և իրականացման հանգամանքով:

Միջոցառման նպատակներն են հայկական կինոարվեստի արժևորումը, հանրահռչակումը, ճանաչելիության բարձրացումը, կինոմշակույթի զարգացումն ու միջազգային համագործակցության խթանումը, կինոարվեստի բարձրորակ նմուշների ցուցադրությամբ հայ կինոսիրող հանդիսատեսի արժեհամակարգի և ճաշակի ձևավորումը, հայկական կինոարտադրանքի տարածման համար կինոշուկայի կազմավորումը, ներառականության սկզբունքով հայկական մշակութային ժառանգության նմուշների և մշակութային կյանքի հանրահռչակումը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման, փոքր ու միջին գործարարության խթանումը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գործունեության տասնյոթ տարիների ընթացքում այն ապահովել է իր կայուն տեղն ինչպես Հայաստանի մշակութային կյանքում, այնպես էլ տարածաշրջանում՝ դառնալով տարածաշրջանի խոշորագույն փառատոներից մեկը: Փառատոնի կայունության գլխավոր հիմնասյուներից են հանդիսատեսի հետաքրքրությունը, ինչպես նաև տարիների ընթացքում ստեղծված միջազգային կապերը, գործընկեր փառատոների հետ սերտ հարաբերությունները և միջազգային հեղինակությունը: 

2021 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կրկին հանդես կգա իր մշտական «Մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկ» կարգախոսով՝ ներկայացնելով կինոփառատոնի ամբողջ փիլիսոփայությունը: Կինոփառատոնի շրջանակում նախատեսվող  միջոցառումների և մրցութային ծրագրերի իրականացումը հնարավորություն կընձեռի հերթական անգամ շեշտադրել Հայաստանի մշակութային կյանքի կայունությունը, կինոարվեստի զարգացման և միջազգային համագործակցության ընդլայնումը, տարածաշրջանում՝ փառատոնային ասպարեզում առաջնային դիրքերի պահպանումը:

2021 թվականի հոկտեմբերի 3-9-ը կիրականացվեն «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի երեք հիմնական մրցութային ծրագրերը` Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթը, «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագիրը և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթը: «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում կցուցադրվեն վերջին երկու տարիների լավագույն ֆիլմերը ողջ աշխարհից, կհյուրընկալվեն ֆիլմերի հեղինակները, և կանցկացվեն վարպետաց դասեր: 

Հարգանքի տուրք կմատուցվի հայ և համաշխարհային կինոյի վարպետներին, կկազմակերպվեն հետահայաց ցուցադրություններ: Արտերկրից ժամանած մասնագետների մասնակցությամբ հատուկ դասընթացներ կիրականացվեն երիտասարդ կինոքննադատների համար։ «GAIFF PRO» արտադրական հարթակը կապահովի տարածաշրջանային համարտադրության շուկայի կազմակերպումը, որտեղ հերթական անգամ կանցկացվեն կինոնախագծերի զարգացման դասընթացներ՝ միջազգային դասընթացավարների մասնակցությամբ, և հայաստանյան կինոգործիչները հնարավորություն կունենան միջազգային համագործակցության նպատակով նոր կապեր հաստատել:
18-րդ փառատոնի շրջանակում նախատեսվում է նաև գործարկել ձևաչափեր, որոնք երբևէ չեն կիրառվել Հայաստանում. օրինակ՝ «ցուցադրություն տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար» կամ «նորագույն VR տեխնոլոգիաներով հատուկ ցուցադրություններ»։ Հայաստանի ողջ կինոհանրության, մասնագիտական շրջանակների և ուսանողության համար վարպետության դասերը և կրթական ծրագրերը կիրականացնեն առաջատար վարպետները։  Հաշվի առնելով փառատոնի տեղական և միջազգային լուսաբանման հնարավորությունները` կարևորվում են հետպատերազմական Հայաստանի իմիջային ներկայացումը և մշակութային դիրքավորումը տարածաշրջանի առաջատար մշակութային  իրադարձություններից  մեկի`  «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջոցով:

ՀՀ Կառավարություն

Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է․ ուղիղ
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը երկկողմանի փակ է
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
«Երևանի մարաթոն» վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին․ որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Ավելին
Ավելին