f

Անկախ

Համագործակցության հուշագիր՝ ԿԳՄՍ նախարարության և «Փրոջեքթ Հարմոնիի» միջև


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Փրոջեքթ Հարմոնի» ամերիկյան կազմակերպության հայկական մասնաճյուղը կնքել են համագործակցության հուշագիր:

Հուշագրի միջոցով երկու կառույցների գործընկերային ջանքերը և ռեսուրսները կուղղվեն «Տավուշում կրթական-տեղեկատվական միջոցառումներ» և «Անգլերենի դասընթացներ հայաստանցի ուսուցիչների և աշակերտների համար» կրթական ծրագրերի արդյունավետ իրականացմանը։ Հանրապետության հանրակրթական դպրոցների ավելի քան 300 աշակերտի և 110 ուսուցչի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպությունը: 

Նշված ծրագրերի շրջանակում անգլերենի տարբեր թեմատիկ ու մասնագիտական դասընթացների, մշակութային, տեղեկատվական նախաձեռնությունների արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն նոր գիտելիքներ, տեխնիկական և սոցիալական հմտություններ, կդառնան առավել մրցունակ, իրազեկ սովորողներ և մասնագետներ, իսկ իրենց հանրային կյանքում՝ ակտիվ քաղաքացիներ։

«Փրոջեքթ Հարմոնի» շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպությունն ունի 35 տարվա պատմություն, իսկ Հայաստանում այն գործում է 2000 թվականից։ Ներկայում կազմակերպությունը, բացի Հայաստանից, մասնաճյուղեր ունի նաև Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Բոսնիա և Հերցեգովինայում: Մեր երկրում հիմնման օրվանից ի վեր կազմակերպությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ակտիվ գործընկերն է, իրականացվել են բազմաթիվ համատեղ ծրագրեր. այսպես՝ ստեղծվել է 330 դպրոցից կազմված հանրակրթական առաջին ներքին ցանցը, դպրոցների կառավարման և ուսումնական գործընթացներում ներդրվել են ՏՀՏ արդյունավետ մեխանիզմներ, մշակվել են վերապատրաստման բազմաթիվ ձեռնարկներ, կազմակերպվել են ներհանրապետական և միջազգային մեծածավալ վերապատրաստումներ, մասնագիտական և մշակութային փորձի փոխանակման միջազգային ծրագրեր դպրոցների տնօրենների, ուսուցիչների և աշակերտների համար, ինչպես նաև ներդրվել են վերականգնողական արդարադատության յուրահատուկ մոդելներ անչափահաս իրավախախտների համար: 

ՀՀ ԿԳՄՍ

Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Ավելին
Ավելին