Թուրքիայում մոլեգնած անտառային հրդեհներն ազգային աղետ են երկրի համար: Համապատասխան հայտարարությամբ թվիթերում հանդես է եկել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը։ Գրում է Gazeta.ru-ն։
«Համագործակցության պայմաններում բոլոր պետական մարմինները կատաղի պայքար են մղում: Դատախազությունը տարբեր տեսանկյուններից ուսումնասիրում է հրդեհների պատճառները: Ես դիմում եմ Տիրոջ ողորմածությանն` իրենց կյանքը կորցրած համաքաղաքացիների համար», - ասել է նա:
Հրդեհը սկսվել է հուլիսի 28-ին Մանավգաթի մերձակայքում՝ նախնական տվյալներով տարածաշրջանում սաստիկ շոգի պատճառով: Անթալիայի վարչակազմը նշում է, որ այս հրդեհն ամենաուժեղն է վերջին տարիների ընթացքում:
Անտառային հրդեհների մարման աշախատանքներին մասնակցում են նաեւ ռուսական երեք «Բ -200» ինքնաթիռներ:
Հուլիսի 29 -ին զոհերի թիվը հասել է երեքի, հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման գրասենյակը: