ՀՀ ՊՆ կենտրոնական ենթակայության և 5-րդ զորամիավորման բուժծառայության պետերի հետ անցկացվել է մասնագիտական հավաք-խորհրդակցություն։ Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից։
Քննարկվել են բուժծառայության կազմակերպման, մարտական գործողությունների ընթացքում զորքին անհրաժեշտ օգնության ցուցաբերման, բժշկական հետազոտությունների և բուժտարհանման կազմակերպման հարցեր։