f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛․Պարեկային ծառայության պետի Փաշինյանի նկարով ֆեյսբուքյան էջը չեն ուսումնասիրել,տեսանյութ


Արդարադատութայան նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, որը համակարգել է Հայաստանում պարեկային ծառայության ներդրման գործընթացը, այսօր կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հաստատեց, որ պարեկային ծառայությունն էլ, ոստիկանության նման, ապաքաղաքական կառույց է։

Ուստի, Hraparak.am-ը հարցրեց նրան՝ այդ դեպքում ինչո՞վ կբացատրի այն, որ պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշադյանի ֆեյսբուքյան էջի նկարի վրա ժապավենի տեսքով իշխող «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նկարն է փակցված։

«Անկեղծ ասեմ՝ ծանոթ չեմ իր ֆեյսբուքյան պրոֆայլին և տեղյակ չեմ՝ ինչ նկար է տեղադրել։ Ոստիկանությունում ծառայությունը ապաքաղաքական ծառայություն է և գործում է երկրում կառավարող ուժերի փոփոխությունից անկախ։ Ինչ վերաբերում է Ֆեյսբուքում  ինչ-որ անձնական նախապատվություններին, էս մասով, կարծում եմ, հարցերը պետք է ուղղվեն նշված անձին»,-ասաց փոխնախարարը։

Նրան հիշեցրինք, որ պարեկային ծառայություն ընդունվելու համար ներկայացված պահանջների մեջ կա նաև ֆեյսբուքյան էջի ուսումնասիրության կետը, ստացվում է՝ իրենք ուսոuմնասիրել են տվյալ անձի ֆեյսբուքյան էջն ու չե՞ն տեսել այդ նկարը։

Ի պատասխան՝ Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ այդ կետը վերաբերում է դիմորդներին, որոնք ընդունելություն էին անցնում, և սա չէր վերաբերում ղեկավար անձնակազմին, որն առաջադրվում է ոստիկանության կողմից ։ 

Հարցրինք՝ տրամաբանակա՞ն չէ, որ ղեկավար անձնակազմի դեպքում էլ պետք է նույն մոտեցումը կիրառվի, որ շարքային պարեկներին կարելի է գրաքննության ենթարկել ֆեյսբուքյան պրոֆիլի մասով, իսկ ղեկավարներին՝ ո՞չ։

«Ֆեյսբուքյան կամ որևէ սոցիալական ցանցի վերաբերյալ տեղեկատվություն պահանջելը կրել է առավելապես նրանց արժեքային համակարգի ուսումնասիրության վերաբերյալ հետևություններ անելու նպատակ։ Օրինակ, եթե անձը բռնության կոչեր է անում Ֆեյսբուքի իր էջում»,-ասաց փոխնախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում

Նիկոլ Փաշինյան Պարեկային ծառայություն

Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն կախված են հայտնաբերել ձերբակալվածների պահման վայրում
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Ալիև. Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Հայելային պահանջ դրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Հայաստանի տարածքն այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել. Բագրատ Սրբազան
ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Բաքուն համաձայնվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ղազախստանում անցկացնելու առաջարկին
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Քանանի. Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին
Ավելին
Ավելին