«Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքում տեղադրվել է «Գուգլի» ակտիվ քարտեզ, որում Արցախի Հանրապետությունը՝ որպես առանձին միավոր, գոյություն չունի, այն Ադրբեջանից սահմանազատված չէ, փոխարենը սահմանազատված է Հայաստանից, և ըստ այդ քարտեզի՝ հիմնադրամը ծրագրեր է իրականացնում Ադրբեջանում։Մենք հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ իր տնօրեն եղած ժամանակ նման բան եղե՞լ է, Վարդանյանը պատասխանեց․
« Իհարկե չի եղել ։ Ես ինչպե՞ս կարող եմ մեր ծրագրերը Ադրբեջանում ցույց տալ»։ Իսկ քարտեզ ընդհանրապես եղե՞լ է՝ հարցրինք․
«Եղել է պասիվ քարտեզ, ոչ թե օնլայն»,- պատասխանեց Վարդանյանը։ Նրան հարցրինք նաև, թե հատուկ միտում տեսնո՞ւմ է, որ քարտեզը փոխել և ակտիվ քարտեզ են տեղադրել․
«Այս իշխանության օրոք ես ամեն ինչի մեջ եմ հատուկ միտում տեսնում։ Արցախը ծախողներից ավելին չեմ էլ սպասում»,- պատասխանեց Վարդանյանը։