f

Անկախ

Նոր նախագիծ. Պետության կողմից ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում կստանան նաեւ ուսանողական նոր խմբեր


Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 29-ի նիստում հավանություն տվեց «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում եւ «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, նաեւ դրանք համարեց անհետաձգելի:

Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ով ասաց, որ այս նախագծերն ուղղված են պետության կողմից ուսանողների ֆինանսական աջակցության հասցեականությանը, նաեւ նպատակայնության եւ ծավալների ընդլայնմանը:

«Նախագծերի ընդունումը հնարավորություն կտա կառավարության որոշմամբ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսհաստատություններում սահմանել սովորողների առանձին խմբեր, որոնք կարող են լրիվ կամ մասնակի օգտվել պետության կողմից տրամադրվող նպաստից:

Գործող կարգերով, պետության կողմից ուսման վարձի փոխհատուցումից  օգտվում են ուստարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող սովորողները, օրենքով սահմանված ուսանողական խմբերին պատկանող ուսանողները, անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքների ուսանողները, սոցիալական աջակցություն ստացող սահմանային համայնքների ուսանողները:

Պետության կողմից աջակցություն տրամադրելու համար օրենքում ավելացվել են սովորողների առանձին խմբեր մարտական գործողությունների մասնակից կամ երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողները: Այս փոփոխությունների արդյունքում կառավարության կողմից կհաստատվեն համապատասխան կարգեր, որոնցով կկարգվորվեն նաեւ մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին, առկա ուսուցմամբ բակալավրի կամ ինտեգրված կրթական ծրագրով ընդունված 2 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին տրվող նպաստների հետ կապված հարաբերությունները, չափերը, ինչպես նաեւ կամրագրվեն առաջադիմության շեմեր (ՄՈԳ), նպատակ ունենալով խրախուսել սովորողների առաջադիմությունը»,-հայտարարեց Դումանյանը:

Նա հավելեց, որ ներկայումս առաջադիմության շեմի քննարկվող տարբերակներից են ՄԿՈՒ համակարգում 60 տոկոս, բուհական համակարգում 70 տոկոս, մագիստրտուրայում 80 տոկոս:

Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ վերջին տարիներին կառավարության պահուստային ֆոնդից տրվել են միջոցներ, որի արդյունքում ուսման վարձի փոխհատուցում են ստացել 2 եւ ավելի երեխա ունեցող, ինչպես նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողները. «Աջակցություն կստանան միայն այն ուսանողները, որոնք կհաղթահարեն սահմանված առաջադիմության շեմը, բացառությամբ նախկինում շահառու հանդոսացած ուսանողները: Նախագծի ընդունման դեպքում ուսման վարձի մասնակի փոխհատուցումից այս տարի կօգտվեն շուրջ 4000 ուսանողներ: 2022-ին օգտվողների թիվը կկազմի 6800, 2023-ին՝ 6000, 2024-ին՝ 4600»:

Դումանյանը հիշեցրեց, որ կա նաեւ առանձին միջոցառում, որով 44-օրյա պատերազմի մասնակցած ուսանողներին, նրանց զավակներին եւ ամուսիններին մեկ  կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում է տրվում, որով արդեն իսկ 7074 շահառու է ներգրավված, դրա համար տրվել է 1,464 մլրդ դրամ:

Վահրամ Դումանյան ՀՀ ԿԳՄՍ ՀՀ Կառավարություն

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին