Տիրասպոլում կայացավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլի «Շերիֆ»(Մոլդովա) - «Ալաշկերտ»(Հայաստան) հանդիպումը։ Հայաստանի չեմպիոնը զիջեց մրցակցին 1։3 հաշվով և կշարունակի մրցելույթները ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի «Ցրվենա Զվեզդա»(Սերբիա) - «Կայրաթ»(Ղազախստան) զույգի պարտվողի հետ։
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: