Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկ Արման Դարչինյանը (75 կգ քաշային կարգ) Տոկիոյի Օլիմպիական խաղերում իր մեկնարկն սկսեց հաղթանակով։ 1/8 եզրափակիչում Դարչինյանի մրցակիցը սլովակ Անդրեյ Շեմեզն էր, ում նկատմամ մեր մարզիկը տարավ վստահ՝ 5-0 հաշվով հաղթանակ։ Մենամարտից հետո Դարչինյանը կիսվել է տպավորություններով․
«Լավ էր, փառք Աստծո։ Առաջին մենամարտս էր, իսկ մրցակիցն արդեն մեկ մենամարտ անց էր կացրել։ Ստացվեց այնպես, ինչպես պլանավորել էինք։ Առաջին ռաունդն անցավ ըստ պլանավորածի, սակայն քիչ էին իմ հարվածները։ Երկրորդ ռաունդում ամեն ինչ տեղն ընկավ։