ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է հուլիսի 28-ին Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ ունեցած հանդիպման մասին տեղեկատվությունը: Այս մասին նա գրել է թվիթերում: Գրում է Gazeta.ru-n:
«Ինձ համար պատիվ էր այսօր առավոտյան Սպիտակ տանը հանդիպել Սվետլանա Տիխանովսկայային: ԱՄՆ -ն աջակցում է Բելառուսի ժողովրդին ժողովրդավարության և մարդու համընդհանուր իրավունքների ձգտման մեջ», - գրել է Միացյալ Նահանգների ղեկավարը:
Ավելի վաղ ԶԼՄ -ները հայտնել էին, որ Ջո Բայդենը հանդիպում է ունեցել Սվետլանա Տիխանովսկայայի հետ: Դրանից առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ուսումնասիրում է Բելառուսի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Բելառուսի նախագահի նախկին թեկնածուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 18-ին և արդեն հանդիպել է բելառուսական սփյուռքի ներկայացուցիչների հետ: Քաղաքական գործչի Telegram ալիքը հայտնել է, որ նա կայցելի Վաշինգտոն, Նյու Յորք և Կալիֆոռնիա: Իր ուղեւորության ընթացքում Տիխանովսկայան հանդիպում է ամերիկյան քաղաքական իսթեբլիշմենթի ներկայացուցիչների հետ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նյուլանդի հետ հանդիպման ժամանակ նա խնդրել է «ազդանշան տալ Ռուսաստանին»: