Ռուսաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 22 420 նոր դեպք: Այդ մասին հայտնել են կորոնաքվիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Գրում է Gazeta.ru-ն։
Հունիսի 30 -ից ի վեր առաջին անգամ երկրում հայտնաբերվել է 23 հազարից պակաս վարակակիր: Մեկ օր առաջ գրանցվել էր վարակման 23 032 դեպք:
Նշվել է, որ հիվանդների 8.3% -ը կորոնավիրուսի կլինիկական դրսեւորումներ չի ունեցել: Անցած 1 օրվա ընթացքում 798 մարդ դարձել է COVID-19- ի զոհ, 20,579 հիվանդ բուժվել է:
Վերջին 24 ժամվա ընթացքում դեպքերի քանակով առաջատարներն են Մոսկվան (2,445), Սանկտ Պետերբուրգը (1,918) և Մոսկվայի մարզը (1,449): Վարակման բոլոր դեպքերից նվազագույնը հայտնաբերվել է Չուկոտկայի ինքնավար օկրուգում (17):
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 6 195 232 դեպք: Հմաճարակի ամբողջ ժամանակահատվածում մահացել է 156,178 մարդ, ապաքինվել է 5,547,529 -ը:
Ավելի վաղ վիրուսաբան Եվգենի Տիմակովն ասել էր, որ Ռուսաստանում հայտնված կորոնավիրուսային շտամները վտանգավոր չեն, քանի որ մուտացիան դրանք հիվանդի համար ավելի վարակիչ չի դարձրել: