Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց:
Կարենն իր երրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ: Երրորդ շրջանի խաղում նա 6:1, 2:6, 6:1 հաշվով հաղթեց արգենտինացի Դիեգո Շվարցմանին: Խաղը տևեց 2 ժամ 5 րոպե: Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Ուգո Ումբեր (Ֆրանսիա) – Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) զույգի հաղթողը: