f

Անկախ

Չինչինն ապրեցնող Դավիթի մահը գուժում է Հայաստանի մահը


Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնեցին հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհված երեք զինծառայողների անունները, որոնց թվում է շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։

Անունը քչերին որևէ բան կհուշի, կկարդան, կցավակցեն և կանցնեն իրենց առօրյա գործերին: 

Իսկ ես հիշում եմ դեռևս 2020թ. կարդացած հոդվածը՝ Տավուշի գյուղերից մեկում սովորող միակ շրջանավարտի՝ Դավիթի մասին:

Հոդվածում ասվում է. գյուղացիների համար Դավիթը «ամեն ինչ լավ է լինելու, գյուղն ապագա ունի»-ի խորհրդանիշ է դարձել։
«Աշխարհի ամենալավ տեղը մեր գյուղն է, ես ոչ Երևանում կուզեմ մնալ, ոչ էլ արտասահմանում»,–ասում է նա։ Հետո Դավիթը սկսում է մեկը մյուսի հետևից պատմել, թե ինչքան սիրուն է իրենց գյուղը, ինչքան տեսնելու բան կա՝ Ղուզանի քարը, Կապտավանքը, Շխմուրադի վանքը։

Դավիթին զինվորական ծառայությանն  անհամբերությամբ էր սպասում։ Ասում էր՝ չէր ուզի բնակավայրին շատ մոտ ծառայի, որ ընտանիքին հնարավորինս քիչ անհանգստություն պատճառի, ստիպված չլինեին գործից հաճախ կտրվել ու իրեն տեսակցության գալ։

-Իսկ եթե հանկարծ, Աստված չանի, պատերազմ սկսվի,- հարցնում է լրագրողը, ինչին ի պատասխան Դավիթը վստահ ասել էր.

Եթե հանկարծ նման բան լինի, կամավոր կգրվեմ ու կգնամ, սովորելը կսպասի։ Եթե հայ ես ու առողջ ես, կարծում եմ՝ չծառայելն ամոթ է»:

Եվ ահա, Չինչինն ապրեցնող Դավիթը չկա: Թուրքի կրակը կտրեց նրա կյանքի թելը:

Եվ սա միայն անձնական ողբերգություն չէ: Սա համազգային ողբերգություն է: Հայաստանի ամենախուլ բնակավայրերից մեկն ապրեցնող տղան, որ լի էր իր հայրենի հողում, ծննդավայրում ապրելու պատրաստակամությամբ, այլևս չկա: Նա կարծես Հայաստանի՝ ապրելու, պայքարելու խորհրդանիշը լիներ, այլևս չկա: Չկա նաև Հայաստանի ապրելու, պայքարելու կամքը և նպատակը:

Դավիթը չհանձնվեց, միայնակ սովորեց և ավարտեց իր դպրոցը, որպեսզի ապացուցի, որ ինքը կա, իր գյուղն էլ ունի ապրելու իրավունք: Հայաստանը հանձնվեց, ուժ չգտավ, չցանկացավ պայքարել, որպեսզի ապացուցի, որ ինքը կա, ունի ապրելու իրավունք: Եվ ուրեմն, եկեք փաստենք ակնհայտը՝ Հայաստան պետությունը քայլ առ քայլ մոտենում է իր վախճանին, և դա այլևս անշրջելի է, քանի որ Դավիթը, Դավիթները չկան, որ պայքարեն իրենց ապրելու իրավունքի համար: 

Տավուշի մարզ խմբագրի ընտրանի

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին