Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 23 032 նոր դեպք է հայտնաբերվել։ Այդ մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի Telegram ալիքը։ Գրում է Gazeta.ru-ն։
Բացի այդ, անցած օրվա ընթացքում բուժվել է 20 116 մարդ, մահացել է 779-ը:
Վարակման նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայի (2 623), Մոսկվայի մարզում (1 973), Սանկտ Պետերբուրգում (1 923), Նիժնի Նովգորոդում (539) և Սվերդլովսկում (490):
Համաճարակի ամբողջ ժամանակահատվածում կորոնավիրուսը հաստատվել է Ռուսաստանի 6 172 812 բնակչի մոտ, վերականգնվել է 5,526,950, մահացել՝ 155 380 մարդ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ «Sputnik Light» և AstraZeneca պատվաստանյութերի համատեղ ուսումնասիրությանը: