f

Անկախ

Հայաստանում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոտրանսպլանտացիա. սա մեծ առաջընթաց է երկրի համար


Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոտրանսպլանտացիայի երկու վիրահատություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բուժառուներ են դարձել 5 և 1.8 տարեկան երեխաներ, ովքեր ունեցել են մանգաղաձև բջջային անեմիա։

«Սա մեր երկրի համար մեծ առաջընթաց է և նոր սկիզբ: Վիրահատությունները բարեհաջող են անցել: Սրանով երկու խնդիր ենք լուծելու մեր երկրում՝ մի դեպքում, այն քաղաքացիները, ովքեր կբախվեն այդ հիվանդությանը, կարիք չեն ունենա հսկայական գումարներ ծախսելով՝ գնալ այլ երկիր բուժվելու: Մյուս տեսանկյունից՝ կկարողանանք զարգացնել նաև առողջապահական տուրիզմը, քանի որ մեր լոկալ գնագոյացումը թույլ կտա միջազգային շուկայում բավականին մրցունակ լինել»,- նշեց ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը և հավելեց, որ վիրահատության գումարը կլինի 2-3 անգամ ավելի էժան, քան արտերկրում:

Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ արտասահմանից ժամանած երեխաների ոսկրածուծի փոխպատվաստման համար պայմանագիր կա, որոնցից երկուսն արդեն վիրահատվել են: Նա նաև շեշտեց, որ Հայաստանում արդեն ողնուղեղի ցողունային բջիջների մոտ 50 աուտոտրանսպլանտացիա է կատարվել։

 

Կենտրոնի փոխտնօրեն Կարեն Մելիքսեթյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ 5-ամյա նիգերիացի տղայի ալոտրանսպլանտացիան իրականացնելու համար ցողունային բջիջների դոնոր է դարձել նրա երկվորյակ քույրը։

«Նիգերիացի փոքրիկն այստեղ էր եկել 4.9 տարեկանում և նրա 5-րդ տարեդարձը նշեցինք մեզ մոտ՝ հիվանդանոցում: 1.8 տարեկան կամերունցի բուժառուի դոնորն էլ դարձել է նրա 12-ամյա եղբայրը։ Առաջինին վիրահատել են հուլիսի 7-ին, երկրորդին՝ հուլիսի 13-ին։ Վիրահատությունից առաջ 18 օրվա ընթացքում բուժառուները ստացել են բարձր չափաբաժնով քիմիաթերապիա, ինչից հետո նրանց ներարկել են մոտ 200 մլ ցողունային բջիջներ՝ ստացված դոնորներից։ Երկու պացիենտն էլ այժմ իրենց լավ են զգում, առաջինին հիվանդանոցից դուրս կգրեն արդեն այսօր՝ հուլիսի 27-ին, երկրորդին՝ մեկ շաբաթ անց»,- նշեց Մելիքսեթյանը։

Նա շեշտեց, որ հայերը չեն հիվանդանում մանգաղաձև բջջային անեմիայիով, քանի որ այն հատուկ է աֆրիկյան պետություններին, որոշ չափով էլ՝ արաբական երկրների բնակիչներին:

Իտալիայից ժամանած ուռուցքաբան և մանկական արյունաբան Լոուրենս Ֆոլկներն ասաց, որ մի քանի տարի շարունակ համագործակցում են ՀՀ բժիշկների հետ:

«Հիմնականում ամբողջ գործընթացը կատարել է հայկական թիմը, ես այստեղ եմ եղել ավելի շատ խորհրդակցել առումով: Փոխպատվաստումը լավ է անցել, բարդություններ չեն եղել, երեխաներն իրենց լավ են զգում, իմ աջակցության կարիքն արդեն չկա: Այսօր երեկոյան ես Իտալիա կվերադառնամ»,- նշեց բժիշկ Ֆոլկները:

Լոուրենս Ֆոլկներ ոսկրածուծի ալոտրանսպլանտացիա

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին