Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարում 52 կգ քաշային կարգում մեդալների համար պայքարը սկսեց Հայաստանի ներկայացուցիչ Կորյուն Սողոմոնյանը։
Սողոմոնյանը պարտություն կրեց Օլիմպիական խաղերի մեկնարկային մենամարտում։
Կորյուն Սողոմոնյանը մեկնարկային մենամարտում մրցեց Ջալալ Յաֆայի հետ, ով ներկայացնում է Մեծ Բրիտանիան: Սողոմոնյանը պարտվեց, քանի որ մրցավարը երրորդ ռաունդում դադարեցրեց մենամարտը և հաղթանակը շնորհեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցչին: