Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ սովը մարդու իրավունքների ոտնահարում է: Գրում է Russian.rt.com-ը։
Այդ մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կենտրոնակայանում հանդիպման մասնակիցներին հղած ուղերձում:
«Մենք բավականաչափ սնունդ ենք արտադրում, որպեսզի բոլորին կերակրենք, և այնուամենայնիվ, շատերն անգամ մի կտոր հացի կարիք ունեն: Եվ սա իսկական ամոթ է, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման հանցագործություն», - ТАСС գործակալությունը մեջբերում է հովվապետի խոսքերը։
Նա նշել է, որ «մարդու հիմնարար իրավունքներն ապահովելու համար պետք է հասնել « զրոյական սով » նպատակին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հռոմի Պապը վիրահատությունից հետո դուրս է գրվել Հռոմի հիվանդանոցից: