CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 66-ամյա դաշնակահար Թոնի Քարթերը, որն աշխատում է Ատլանտայի միջազգային օդանավակայանում, թեյավճարով ավելի քան 60,000 դոլար է վաստակել այն բանից հետո, երբ անծանոթը համացանցում երաժշտի կատարմամբ տեսանյութ է տեղադրել: Գրում է Gazeta.ru-ն։
Հաղորդավար Կառլոս Ուիթաքերը, չեղյալ հայտարարված ելույթից հետո, Ատլանտայից Թենեսի նահանգ վերադառնալիս, լսել է, թե ինչպես է նվագում դաշնակահարը:
Նա մեկուկես ժամ վայելել է Քարտերի երաժշտությունը, ինչպես նաև դաշնակահարի հետ տեսանյութ նկարահանել և հրապարակել 200 հազար հետևորդ ունեցող ինստագրամի իր էջում։
Ընդմիջման ժամանակ հաղորդավարը զրուցել է դաշնակահարի հետ: Երբ Քարտերը վերադարձել է գործիք մոտ, Ուիթաքերի մոտ ցանկություն է առաջացել օգնել երաժշտին:
«Մտածում էի, թե ինչ կլինի, եթե ես ինստագրամի իմ հետևորդներին հարցնեմ ՝ կարո՞ղ են նրան տալ երբևէ ստացած ամենախոշոր թեյավճարը: 30 րոպեի ընթացքում մենք հավաքեցինք 10,000 դոլար», - ասել է Ուիթաքերը:
Դրանից հետո նա տեղի ունեցածի մասին կիսվել է դաշնակահարի հետ:
Երբ Քարտերը իմացել է այդ մասին, մտածել է, որ «Ուիթաքերը կատակում է»:
Իսկ երբ հաղորդավարը դաշնակահարի հետ հարցազրույց է վարել, թեյավճարն աճել է ՝ հասնելով 61,000 դոլարի: