f

Անկախ

Սպիտակ տան նախկին գլխավոր բժիշկը կանխատեսել է Բայդենի հրաժարականը


Կոնգրեսական,  Սպիտակ տան նախկին գլխավոր բժիշկ Ռոնի  Ջեքսոնը կարծում է, որ «երկրի համար անհանգստանալու» հիմքեր կան, քանի որ նախագահ Ջո Բայդենը կարող է չավարտել նախագահի պաշտոնում իր օրինական ժամկետը: Գրում է Gazeta.ru-ն։

«Բայդենը պետք է ֆիզիկական և ճանաչողական հետազոտության  ենթարկվի: Նախագահ Թրամփը գիտեր, թե ինչու է Բայդենն այդքան վախենում  իրենից» - գրել է  Ջեքսոնը  թվիթերում:

Նա նաև  ստորագրահավաքի համար հղում է կցել գրառմանը, որի համաձայն  ցանկացողները կարող են պահանջել հետազոտել ամերիկացի առաջնորդի ֆիզիկական և մտավոր առողջությունը:

Ջեքսոնը քննադատել է նաև Բայդենի մոտեցումը հանցավորության և ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ:

Նրա խոսքերով ՝ «ժողովրդավար» առաջնորդներն «այնքան են հպարտանում իրենցով», որ կարծես նրանց չի հետաքրքրում, որ իրենց ընտրողների կյանքը գնալով պակաս անվտանգ է դառնում:

Fox News հեռուստաալիքի եթերում  նախօրեին Ջեքսոնը հայտարարեց, որ Բայդենի հետ «ինչ-որ բան է տեղի ունենում»:

«Կարծում եմ ՝ նա կամ ... կթողնի պաշտոնը  կամ միգուցե   մոտ ապագայում նրան համոզեն,  որ ինչ-որ պահի հրաժարական տա  առողջական խնդիրների պատճառով, կամ նա ստիպված կլինի օգտագործել ԱՄՆ Սահմանադրության  Քսանհինգերորդ ուղղումը՝ նախագահի  ժամանակավոր անաշխատունակության  վերաբերյալ», - ասել է  նա:

Հեռուստահաղորդավար Շոն Հաննիտին քննադատել է նախորդ օրը Բայդենի պատասխանները CNN  հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում  ՝ որոշները անվանելով «բոլորովին անհասկանալի»: Մասնավորապես, Բայդենը թերագնահատել է  համաճարակի մասշտաբները, մոռացել  քարոզչական մի շարք խոստումների մասին և ասել, որ ինքն իրեն   «նախագահ զգացել է» միայն Վլադիմիր Պուտինի ներկայությամբ:

Երեկ հայտնի դարձավ, որ Բայդենի  վարկանիշը ռեկորդային ցածր մակարդակի է հասել։  

Աշխարհում ԱՄՆ Սպիտակ տուն Ջո Բայդեն հրաժարական կանխատեսում

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Ավելին
Ավելին