Թուրքիայում մեկ օրում է կորոնավիրուսով վարակման 16 809 նոր դեպք է գրանցվել: Այդ մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից; Գրում է Gazeta.ru-ն։
Նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսից 63 մարդ է մահացել։
Նշվում է, որ երկրում մեկ օրում COVID-19-ից ավելի քան 5,5 հազար մարդ է բուժվել:
Ավելի վաղ հանրապետության ինֆեկցիոն հիվանդությունների միության ղեկավար Մեհմեթ Ջեյհանը կոչ էր արել ռուս զբոսաշրջիկների համար խստացնել հակակորոնավիրուսային միջոցառումները:
Ավելի ուշ, Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ չեն ծրագրում նոր սահմանափակումներ մտցնել կամ խստացնել սանիտարահամաճարակային միջոցառումները արձակուրդի նպատակով հանրապետություն ժամանող ռուս զբոսաշրջիկների համար: