Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Նոան» պայմանագիր է կնքել 22-ամյա դարպասապահ Գրիգորի Մաթևոսյանի հետ: Մինչ «Նոա» տեղափոխվելը նա հանդես է եկել «Ուրարտուի» կազմում: Մոտակա օրերին Մաթևոսյանը կմիանա թիմին: