Տոկիոյի Օլիմպիական խաղերում հուլիսի 26-ին Հայաստանը կունենա երկու մասնակից։
Բռնցքամարտի 52 կգ քաշային կարգում Կորյուն Սողոմյանը 1/16 եզրափակիչում կմենամարտի Անգլիան ներկայացնող Ջալալ Յաֆայի հետ։ Մենամարտը նախատեսված է Հայաստանի ժամանակով 11։15-ին։
Ձյուդո մարզաձեւում Հայաստանի միակ ներկայացուցիչը 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը 1/32 եզրափակչում կգոտեմարտի ղազախ Ժանսայ Սմագուլովի հետ: